ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերությունն արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր ցուցանիշը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում»։
«Ցույց տվեք երրորդ հանրության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն ա տարածում երկրով մեկ»,- նշեց նա։
Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումները հանվեցին և դա կառավարության սխալ որոշումն էր։
«Գարշահոտությունը տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ Հայաստանում վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու։ Խոսում են թերթերի մասին։ Այո, ասել ենք ու ասում են՝ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով լինեն թափանցիկ, որ էդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբիդային պատերազմ մղելու համար»,- նշեց Փաշինյանը։
Նա նշեց՝ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով ֆեյքերի գումարտակներ ու դասակներ են պահում, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից։
«Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում, ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չէ։ Ժողովրդավարությունը պատգամավորներին գազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»,- նշեց նա։
Նա նաև անդրադարձել է Միքայել Մինասյանին։
Մանրամասները՝ տեսնայութում