Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Արցախի Շահումյանի շրջանում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում:

Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել