Պատուհաս են դարձել փողոցներում կայանած, վաճառքի հանված մեքենաները․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, քննարկում է Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին հարցը։

Իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձավ նաև փողոցներում կայանած և վաճառքի հանված մեքենաների խնդրին։

«Տերերը կանգանցնում են մեքենան, թողնում ու հեռանում․ դա արդեն նաև անվտնագության խնդիր է քաղաքի համար։ Դա նորմալ չէ, որ մարդը կայանի մեքենան և ապրի քաղաքի մյուս ծայրում՝ անտեր թողնելով իր մեքենան, վերջիվերջո մեքենա է կարող է բռնկվել, կարող են այլ խնդիրներ լինեն»,-ասաց ավագանու անդամը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել