Կորոնավիրուսի 711 նոր դեպք է գրանցվել, 14 մահ, 4 մահ՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից.

  • 10797-ն` առողջացած,
  • 386-ը` մահվան ելքով,
  • 10404 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 130–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 100400  թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Կատարվել է 2283 թեստավորում։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 21006, որից 10144-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10364-ը, մահվան ելքով դեպքերը՝ 372-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 126-ը, կատարվել է՝ 98117 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել