Գալիս ես խորհրդարան, իմանում, որ այսօր արտահերթ նիստին պետք է Սահմանադրությունը փոխվի․ Էդմոն Մարուքյան

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 13։00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արտահերթ նիստին երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, որքան հասկացա երեքժամյա ռեժիմ է սահմանած, այսինքն՝ առաջին ընթերցումն ընդունվում է,  3 ժամ առաջարկությունների համար, գնում է երկրորդ ընթերցում։ Ամբողջ աշխարհում, գիտեք, երբ Սահմանադրություն է փոխվում՝ մայր օրենք, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, քննարկումներ, դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր։ Հայաստանում էդպես է արվում, առավոտյան գալիս ես խորհրդարան, 9։30 իմանում, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի, ու գնում ես էդ նիստին, ու փոխվում է Սահմանադրությունը»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, սա լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար՝ միջազգային պարտավորությունների համար։ Մարուքյանը նշեց նաև, որ հնարավոր է չմասնակցեն նիստին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել