Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդության քննությունը։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարկեց որոշումը։ Դատարանը մերժեց  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 87 կողմ ձայների արդյունքում Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել