Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, հանգստյան ճամբարներում և այլ վայրերում վերահսկողություն կիրականացվի

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 16-ին որոշում է ստորագրել, որով պարտավորություն է դրվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանի՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի վրա։

Նրանք համատեղ պետք է ապահովեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և  սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել