Հունիսի 17-ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո, բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը անձնագրի, ID քարտի, կամ վարորդական իրավունքի մասին է։ Ինչու՞ է այս որոշումը կայացվել, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է»,-ասաց վարչապետը։
Նշված դեպքերում անձնագիր չկրելն ու դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրն առանձին-առանձին տուգանք կենթադրի։ Այսինքն, դիմակ չկրելու համար կտուգանվեք 10 հազար դրամով, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կտուգանվեք ևս 10 հազար դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում