Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք․ Արթուր Դավթյան

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Պատգամավորների ելույթից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ գլխավոր դատախազը։

«Ես կարծում եմ, որ իհարկե, նաև պատգամավորներն իրենց գործելաոճով, իրենց աշխատանքով, սա ևս պաշտոնեական գործունեություն է, պետք է մտշտապես իրենց սահմանների մեջ մնան և իրականացնեն բացառապես օրենքով նախատեսված իրենց գործառույթները։ Անվտահության գործընթաց եք ուզում նախաձեռնել՝ նախաձեռնեք երեկ, այսօր, վաղը՝ խնդրեմ, բայց ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները։ Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»,-ասաց Արթուր Դավթյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել