ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, լայնածավալ գործողությունների, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառն է։ Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման եզրակացություն անելու համար ունենք միջազգային հետազոտություն, որը հրապարակել է Forbes-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիային։ Ըստ հոդվածի, տասնյակ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակները վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել կորոնավիրուսի տարածումը։ Սա այսօր է հրապարակվել, նախկինում այս համոզվածությամբ հետազոտություն, դիմակների հետ կապված, չի եղել։ ԱՀԿ-ն նույնպես արել է հայտարարություն, հետո նոր տվյալների հիման վրա հերքել է այդ հայտարարությունները։ Հիմա ամենաբարձր գիտական մակարդակով կարող ենք հայտարարություն անել, որ դիմակները կորոնավիրուսի կանխարգելումը ապահովող ամենաէֆեկտիվ միջոցն են այս պահի դրությամբ»,-նշել է նա։
Հետազոտության մեջ նշվում է նաև, որ դիմակները անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, դրանք հնարավորություն են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ․ «Սա հերթական սենսացիոն հայտարարությունն է»։
Ըստ Փաշինյանը, այն պարագայում՝ եթե անգամ մարդը միայնակ է զբոսայգում, պետք է դիմակ կրի, քանի որ իրենից առաջ, հնարավոր է, որևէ մեկը վիրուսը թողած լինի այգում։
Մանրամասները՝ տեսանյութում