Ֆրանսիայից հատուկ չվերթով «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ «Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Բժիշկներին դիմավորելու համար այժմ օդանավակայանում են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անաջարգոլյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
https://www.facebook.com/925758667776466/videos/343931109908882/