Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 14.06

Հունիսի 14-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,840,408 է։ Մահացել է 431,236 մարդ, բուժվել՝ 3,735,314-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 528,267-ի։ Բուժվել է 279,536 մարդ, մահացել է՝ 6,938-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,837-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 187,427 դեպք։ Ապաքինվել է 148,674 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 178,239 դեպք է գրանցվել, մահացել է 4,807 մարդ, բուժվել՝ 151,417-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 9,957 անձի մոտ, որից 5,583-ն ապաքինվել են, 119-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 864-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 703 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 16,667-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 6,214 է, վիրուսից 269 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,084,506 վարակված, 115,586 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել