«Բոլորդ գնացեք տուն»․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից։

Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր տեղի ունեցած բոլոր գործողությունները որակում է «քաղաքական»։

«Կան թղթեր, սարքած թղթեր, եթե եղել են իմ հայտարարությունից հետո, դրանք քաղաքական են։ Քննությունը կատարվում ա, բոլորդ էլ տեղյակ կլինեք։ Պապուս թվի գործերը նայելով, ինչ-որ ստեր ասելով․․․Ես ասում եմ՝ այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ, բոլորը ես ընդունում եմ քաղաքական»,-նշեց Ծառուկյանը և ներկաներին հորդորեց գնալ տուն։

Իր հայտնի հայտարարության ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանզի բոլոր ոլորտները ձախողված են։

Այլ հարցերի Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների առանձնատանը:

Ավելի ուշ ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» -ն ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել