ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից։ Այս մասին լրագրողներին հայտնեցին ԱԱԾ շենքի բակում հերթապահություն իրականացնող ոստիկանները։
Ծառուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը ավելի վաղ հայտնել էր, որ վերջինս չի ձերբակալվել, Գագիկ Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ և քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից։