Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա իրականցնող Գագիկ Ծառուկյանի աջակիցներին, ովքեր նստացույց են իրականացնում, ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին փողոցից։ Նրանց թվում էին նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու տարիներին հենց այս մեթոդով են իրենք պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի ռեժիմից իրենց խմբագիր Նիկոլ Փաշինյանին, երբ նախագահականի դիմաց ակցիաներ էին իրականացնում:
«Բոլորիս կարող եք Ազգային ժողովում զրկել անձեռնմխելիությունից, մենք հասկացանք, որ բոլորիս վրա կարող եք քրեական գործ հարուցել, նույնիսկ նրանց վրա, որ սյուրռեալիստական և ֆուտուրիստական է մտածելը, որ կարող են քրեական գործ հարուցել: Չի՛ ստացվելու, չի՛ անցնելու: Մենք մնալու ենք այստեղ այնքան, մինչև մեր երկրում չհաստատենք օրենքի և օրինականության դիկտատուրա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: