Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։
Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ: