Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու հարցով․ Մանե Գրիգորյան

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալների համաձայն, ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդ/կոնտակտավոր հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել՝ մոտ 3500 մարդու տվյալ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանն այս մասին հայտնում է․

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել