Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16 004 դեպք, որոնցից.
- 6081-ն` առողջացած,
- 264-ը` մահվան ելքով,
- 9568 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 91–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 5-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 80130 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։ Կատարվել է 2444 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 15281, որից 5639-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 9298-ը, մահվան ելքով դեպքերը՝ 258-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 86-ը, կատարվել է՝ 77 686 թեստավորում: