Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ ոստիկանի կողմից գործադրված ուժի տեսանյութին նշելով, որ իր կարծիքով՝ քաղաքացիական հագուստով անձը ոստիկանի հետ անհամաչափ ուժ է կիրառել․ «Արդեն որերորդ դեպքն է, ես չգիտեմ ինչից են ոգևորվում, ինչն է իրենց այդպես անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազարությունները»։