Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ եթե հակճգնաժամային միջոցառումներում խնդիրներ կան, ապ երկու տարբերակ կա՝ կա՛մ ի սկզբանե սխալ է կազմված ծրագիրը, կա՛մ ծրագիրը ճիշտ է, բայց վատ կատարող պաշտոնյաներ կան։