Կան ուժեր, որոնց կյանքը այս շրջանում դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ և նրանք վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Փաշինյանը նշեց, որ համավարակի ավարտից առաջ և դրանից հետո քննության պետք է առնվի շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։

«Պետք է քննենք և հանրային գնահատական տանք, թե նրանց գործողությունները ինչքանով են նպաստել համավարակի հաղթահարմանը և դրա տարածմանը։ Իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե չունեն կեղծ լուրերի տարածման հետ։  Ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություններ ծավալող անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի։ ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պատվել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ։ Այսօր ՀՀ-ն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչքան ունեն աշխարհի իմ նշած երկրները։ Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլ կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ և նրանք վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»։

Փաշինյանը նշում է, որ կորոնավիրուսի պատմությունը չի ավարտվել, երբ ավարտվի՝ արդյունքները կամփոփվեն։

«1992 թվականի փետրվարին ՀՀ-ում սկսեց շարժում այն մասին, որ ՀՀ-ն և Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում։ Հիմա ավելի շուտ 1991-ի դեկտեմբերն է և նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ։ Երբ ավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթն ու գրիչը և կտեսնենք՝ ով ինչ է արել, ով որքան է հաղթել, ով որքան է պարտվել և ՀՀ-ն ինչ  է ստացել ու ինչ կորցրել»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել