Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:
Պապիկյանի խոսքով՝ սգո և հարսանյաց արարողությունները մեծ խնդիր են դարձել վարակի տարածման համար։ Նախարարը նշում է, որ էական չէ՝ սգո արարողության ժամանակ հանգուցյալը մահացել է կորոնավիրուսից, թե այլ հիվանդությունից․ «Այդտեղ գտնվող մարդը կարող է դառնալ վարակի տարածման պոտեցիալ աղբյուր։ Սակայն այստեղ մեծ դեր է ունենում զգացմունքայնությունը, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում նրանց բացատրել խնդրի կարևորությունը։ Սա ընդամենը արգելք չէ, սա որևէ մեկի քմահաճույքը չէ»։
Պապիկյանը նշում է, որ մեծ խնդիր են նաև հարսանյաց արարողությունները և եթե հիմա ռեստորաններում արգելված է հարսանիք անել, պետք չէ դրանք անել տներում, անել գաղտնի և ստեղծել հիվանդության նոր աղբյուրներ։