Երկկողմանի թոքաբորբով 67-ամյա կինը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը:

Այս մասին տեղեկացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ:

Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել