2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։
Այս մասին տեղեկացնում են կենդանաբանական այգուց։
2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։
Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին։