Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե վարակվել է կորոնավիրուսով։
«Երջանկությունը թակեց նաև իմ դուռը. ինձ մոտ հաստատվեց թագավարակը», -գրել է նա։
Հիշեցնենք՝ Աղեկյանը վերջին շրջանում հանդես էր գալիս հայտարարություններով, թե կորոնավիրուսը միֆ է, կոչ էր անում մարդկանց չլսել իշխանություններին, չկրել դիմակներ։