Թիվը կարծես կայուն է վերջին օրերին, բայց միևնույն ժամանակ բացարձակ թվով շատ բարձր է․ Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը, ով Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է և, իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին և նշեց, որ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան այսօր կանգնած է եղել:

«Թիվը կարծես կայուն է վերջին օրերին, ինչը մի կողմից լավ է, բայց միևնույն ժամանակ բացարձակ թվով շատ բարձր է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա։ Այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ »,- նշեց նախարարը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել