ԱԻՆ-ում 24/7 ռեժիմով ծառայող հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով. 060 712 444, 010 360 684 անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով viber` +374 41 911 006։

Եվս մեկ անգամ խնդրում եմ.

Մնացեք տանը

Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին

Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք

Խիղճ և խաղաղություն բոլորիս»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել