Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Քաղաքապետարանն ամեն տարեգլխի բազմաթիվ գնումներ է պլանավորում, էդ թվում՝ պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռքբերելու համար: 2020-ին դրա համար պլանավորվել է պայմանական 10 մլն դրամ, որից մինչ օրս ծախսվել է 0 (զրո) ՀՀ դրամ:
Անցած տարի՝ 2019-ին, օրինակ, հուշանվերների վրա ծախսվել է 789 հազար դրամ
2018-ին՝ 13 միլիոն 864 հազար դրամ:
Իսկ 2017 թվականին, ուշադրություն՝ 51 միլիոն 175 հազար 260 ՀՀ դրամ:
«Հրապարակի» գործընկերը, ի պատիվ իրեն, ճշտությամբ վերարտադրել է մեր ուղարկած տվյալները: Բայց վերնագիրը ասեք, որ շքեղ է»