ՍԱՏՄ տեղեկատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»: