Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն է հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»։