Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 5-ին սկսում է ԱԺ մշտական հանձնաժողովներով «ՀՀ 2019 թվականի բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների շարքը։

Նիստը նախագահում է պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Բացման խոսքով՝ հեռավար կարգով, հանդես է եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականը բյուջետային առումով, պատմական տարի էր ՀՀ-ի համար, որովհետև կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 միլիարդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել, ընդ որում՝ այդ գումարներից 62 միլիարդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով, մոտավորապես, վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պատքը, դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը և սա կարծում եմ պատմական իրադարձություն էր։ Արդեն հայտնի է, որ 2019 թվականին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ՝ 7,6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր ՀՆԱ 2,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1,4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համախատասխան ցուցանիշը»,-ասաց վարչապետը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնը թողնող նախագահ Դավիթ Անանյանին՝ կատարած աշխատանքի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել