Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել, դա Հայփոստի աշխատակցի նկարն է, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տեղամասում․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է կատարել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։ Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։

Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել