Առաջիկա օրերին Երկրի կողքով հնարավոր վտանգ ներկայացնող աստերոիդ է անցնելու․ NASA

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները նշում են, որ Երկրի կողքով հնարավոր վտանգ ներկայացնող աստերոիդ է անցնելու: Այս մասին հաղորդվում է տիեզերական գործակալության ստորաբաժանումներից մեկի կայքում։

Երկնային մարմինը 250-ից 570 մետր տրամագծով  կմոտենա մեր մոլորակին։ Գիտնականների խոսքով՝ այն ֆուտբոլային դաշտի մեծության է։ Նշվում է, որ աստերոիդն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար: Աստերոիդի հնարավոր վտանգը կայանում է նրանում, որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։

Այն բացահայտվել է 2002 թվականին։ Այն Արևի շուրջը մեկ պտույտ է կատարում մոտ 300 երկրային օրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել