Ի՞նչ կապ կա Ջորջ Ֆլոյդի և ՀՀ-ում պարեկային ծառայություն ունենալու մեջ․ քննարկում ԱԺ-ում

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած, նշում են կառավարությունից։

Հարցը այժմ քննարկվում է ԱԺ-ում։ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը զուգահեռներ տարավ ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան միջև։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել 46-ամյա Ջորջ Ֆլոյդին: Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալության ժամանակ «սևամորթը հրաժարվել է դուրս գալ իր մեքենայից և ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել»:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալելու համար նրանք ձեռնաշղթաներ են տվել Ջորջին, որից հետո տղամարդը սկսել է իրեն վատ զգալ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ավելի ուշ ցանցում հայտնվել է ձերբակալության ականատեսների կողմից նկարված տեսանյութը: Կադրերում երևում է, որ Ֆլոյդը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ավելին՝ նրա մահվան պատճառը ոստիկանության վատ վերաբերմունքն է եղել:

Տեսանյութերից մեկում երևում է, որ սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան և ասում, որ շնչահեղձ է լինում: Տեսանյութում նաև երևում է, որ միայն այն ժամանակ, երբ Ջորջը կորցնում է գիտակցությունը, ոստիկանները շտապօգնությունը են կանչում, սակայն արդեն ուշ է լինում:

Ջորջ Ֆլոյդի մահվան պատմությունը ցնցել է համացանցը։ Հասարակության մի մասը, քաղաքական գործիչներ և հոլիվուդյան աստղեր սկսել են արդարություն պահանջել Ֆլոյդի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել