Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 1-ին քննարկվում է ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովում հարց ուղղեց դատախազին․ «Հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերով մեղադրյալներ, օրինակ՝ Հարությունյանը, Կոստանյանը, հայր և որդի Միասյանները, դիվանագետ պրոֆեսոր Սարգսյանը և այլոք փախուստի են դիմել։ Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում, ընդ որում, նրանցից առնվազն երկուսը՝ կրտսեր Մինասյանն ու Կոստանյանը, իրենց, այսպես կոչված թաքստոցներից հանդես են գալիս օնլայն ուղերձներով ու խրատական դասախոսություններով։
Ինչ անհաղթահարելի գործոններ կան, որոնք խոչընդոտում են այդ անձանց հանձնումը Հայաստանին»։
Մանրամասները՝ տեսանյութում