Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Լանզարոտեի հայտնի` «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի» կրթական մասին:
Նա նշել է, որ կենվենցիայի 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունեն կրթությանը և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ։
«Հարց է առաջանում, թե ինչու նախորդ իշխանությունը 10 տարի միանալով դրան չեն վավերացրել կոնվենցիան։ Մի պարզ պատճառով, քանի որ ունեին մարդիկ իրենց շրջանակներում, որոնք դատվել են մանկապղծության համար և որոշակի քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Կոնվենցիայի 1 հոդվածն է վերաբերում կրթությանը և շատերը ասում էին՝ սա վերաբերում է սեռական դաստիարակությանը։ Հիմա ես մի մաս կկարդամ ու դուք կհասկանաք, որ սեռական դաստիարակության հետ կապված բոլոր պնդումները սուտ են։ Սուտ են նաև դասագրքերի և նոր ծրագրերի հետ կապված պնդումները։ Կոնվենցիան կոչ է անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք երեխաներին, որ նրանք ճանաչեն բռնությունը և կարողանան պաշտպանվել»,-նշում է Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում