Որ դեպքում Հայաստանը կվերադառնա խիստ կարանտինային վիճակին․ մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ ունեն նաեւ տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՀԿ-ն սահմանել է 6 չափանիշ, որոնց պետք է հետեւել կարանտինը վերացնող երկրներում, դրանցից են վարակի տարածումը պետք է լինի կառավարելի, երկրի առողջապահական համակարգը պետք է ունենա կարողություններ թեստավորելու, մեկուսացնելու, բուժելու յուրաքանչյուր դեպք, արդյոք Հայաստանը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին եւ դեռ որքան պետք է վատթարանա իրավիճակը, որ խիստ կարանտինային ռեժիմի անցնելու որոշում կայացվի:

«Այսօր շատ երկրներ այդ չափանիշներին չհամապատասխանելով վերացնում են կարանտինային ռեժիմը: Ինչ վերաբերում է նրան, թե որքան պետք է վատանա իրավիճակը, դա կախված է մեզնից բոլորից: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք պարզապես ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի: Ըստ էության, դա մի զարգացում է, որ մեզնից ոչ մեկը չի ուզում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել