Մենք առաջարկում ենք կանխարգելման երեք հիմնական ուղղություն. Արտավազդ Վանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստից հետո վարչապետը,ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը հանդես եկան գալիս հայտարարությամբ։

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց․ «Վերջին դեպքերը ցույց տվեցին, մասնավորապես, թաղման, հոգեհանգստի, նաև խնջույքերի դեպքերը, փոքրիկ բռնկումների բերեցին: Անգամ եղել են թաղման և հոգեհանգստի դեպքեր, երբ մահացած անձը որևէ կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ վարակվել է այդ հոգեհանգստի ժամանակ: Ընդամենը մեկ հիվանդի դեպքում, որն ախտանիշներ չի ունեցել, մի ամբողջ գյուղ հիվանդներ ունենք:

Նույնը խնջույքի դեպքում: Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ը դրական արդյունք էր տվել: Մարդիկ կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել