Քաղաքապետի կարգադրությամբ 9-րդ և 12-րդ դասարանցիների ատեստատների ստացման, բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 26-ին ստորագրած կագադրություն համաձայն 2019-2020 ուսումնական տարվա 9-րդ և 12-րդ դասարանցիների հիմնական ընդհանուր կրթության վկայականների և միջնակարգ կրթության ատեստատների ստացման և բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել։

Նշենք, որ հանձնաժողովի կազմում են․

Հանձնաժողովի նախագահ – Ա.Ստեփանյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ,

Հանձնաժողովի անդամներ – Ժ.Ղարդաշյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ,
Ս.Շաշիկյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ,
Ա.Ամիրյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ,
Ե.Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ։

Հավելենք, որ կարգադրության համաձայն, հանձնաժողովը կապահովի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից վկայականների ու ատեստատների ստացումը, բաշխման գործընթացի կազմակերպումը և արդյունքների մասին ամփոփ հաշվետվության ներկայացումը: Սրա կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության վրա, իսկ հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել