Կորոնավիրուսից նոր 15 մահ, 442 դեպք․ ամենավատ ցուցանիշները՝ մինչ օրս

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից.

  • 3287-ն` առողջացած,
  • 113-ը` մահվան ելքով,
  • 4772 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Կատարվել է 1253 թեստավորում։

Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7774, որից 3255-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 4377-ը, բացասական թեստերը եղել են՝ 53678-ը, մահվան դեպքերը՝ 98-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել