NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից Dragon-ի թռիչքը չեղարկվել է։ «ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ պատճառը եղանակային վատ պայմաններն են։
Այն այլ օր կտեղափոխվի։
Հիշեցնենք, որ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։
Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ տիեզերագնացների մասնակցությամբ բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը կառավարական մակարդակով են տիեզերք ուղարկվել։