Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորների հարցերին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ սպասվող ընդունելության քննություններին նշելով, որ դրանք չեն անցկացվելու առցանց ռեժիմով, այլ կազմակերպվելու են քննական կենտրոններում:
«Մենք ավելացրել ենք քննական կենտրոնների թիվը՝ պարետի և առողջապահության նախարարության պահանջներին հետևելու համար: Այժմ դիմակներ և ախտահանիչ նյութեր են ձեռք բերվում: Ես ծնողներին կխնդրեի զերծ մնալ քննական կենտրոններ այցերից՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք կկարողանանք ապահով կերպով իրականացնել բոլոր միջոցառումները»,- նշեց նախարարը: