Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38 դեպք․ մեկուսացված է 80 քաղաքացի

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպիոսվ մայիսի 27-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38 դեպք: Նշվում է, որ առողջացածների թիվը 14 է: Մեկուսացված է 80 հոգի: Մահացության դեպքեր չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել