Մանվել Շահվերդյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մայիսի 14-ի ԲԴԽ-27-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին 2019 թվականի դեկտեմբերի 12-ից՝ 6 (վեց) ամիս ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ քաղաք Գորիս):

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Մանվել Շահվերդյանը ծնվել է 1979 թվականին, քաղաք Արարատում:

Կրթություն

2002 թվականին ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական  ֆակուլտետը:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

2009 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2003 թվականը դասավանդել է Երևան քաղաքի թիվ 85 միջնակարգ դպրոցում:

2003 թվականից 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2015 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 29-ի ՆՀ-276-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել