Շիրակի մարզում տեղադրվել են հակակարկտային կայաններ

Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Հայկավան համայնքում տեղադրվել են հակակարկտային կայանեներ։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ծրագիրն հավանության է արժանացել և տեղադրվել են «Զենիթ-տուրբո» տեսակի 3 հակակարկտային կայաներ։ Ծրագրի արժեքը 6,3 մլն դրամ է, որի 50 տոկոսը պետությունն է հատկացրել, 50-ը՝ համայնքը։

Մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Հայկավան և Մարմաշեն համայնքների կողմից ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Իսկ Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում 2020 թվականին նախատեսված է տեղադրել 20 հակակարկտային կայան: Ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 92.4 մլն դրամ է, որից պետության համաֆինանսավորման չափը կազմում է 46.2 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել