ԿԳՄՍՆ պատասխանը՝ փողոցներում երեխաներին բաժանված գրքերի մասին Իվետա Տոնոյանի հարցի վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ զրուցել է երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը:

«Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,-նշել էր պատգամավորը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պատասխանել են պատգամավորի հարցին, որում նշվում է․

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։

Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել