Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության եւ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-25.4.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության եւ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-25.4.1-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպական լիազորությունների եւ ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ք. Երեւան, Արշակունյաց 7
Ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության եւ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-25.4.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երեւան, Արշակունյաց 7) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձեւը լրացվում է տեղում),
2. անձնագիր եւ/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող
ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 22-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը եւ 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:00- ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձեւաչափերով:
Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն եւ պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետեւյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46- 49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25,
27, 29, 30, 33, 34, 36, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33,
43, 51, 52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.
հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137135
• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2,
3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137061
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 2671, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137919
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 13, 20, 22, 25, 31 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք. հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 14,
18, 19, 21, 24, 25, 27, 29, 31, 32, 36, 41, 42, 48, 50, 55, 56, 62, 76, 77, 94, 100, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137828
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երեւան 2012։
http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երեւան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235
«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):