Արցախի ԱՆ-ի կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ ախտահանիչ սարք

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:

Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել