Ախտահանվել են ՀՀ-ից Արցախ մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Մայիսի 16-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 52 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 128 տրանսպորտային միջոց:

Մայիսի 17-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց։
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 139 տրանսպորտային միջոց:

Մայիսի 18-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 358 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 78 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 211 տրանսպորտային միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել