Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր՝ մայիսի 19-ին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Քոչարյանը վիրահատություն էր տարել։
Հաշվի առնելով, որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին։